Լրահոս
Օրվա լրահոսը

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախը չէինք ճանաչել, բայց պատերազմ սկսվեց». Կարին Տոնոյանը՝ Արցախի ճանաչման եւ հնարավոր պատերազմի մասին

Ապրիլ 04,2022 17:20

«Մենք չորս տարի տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր ազգային շահի օգտին չի պահում իրեն, ուստի հիմա դիմում ենք խորհրդարանին եւ պահանջում ենք ճանաչել ԱՀ անկախությունը: Եթե փորձեք ժողովրդին մոլորեցնել, թե եթե Արցախը ճանաչենք՝ պատերազմ կսկսվի, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք այդ ամենն անում, որպեսզի ժողովրդին ստիպեք պատերազմի վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից»,- այսօր ՀՀ ԱԺ շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «5165 շարժման» հիմնադիր եւ առաջնորդ Կարին Տոնոյանը (լուսանկարում):

Հիշեցնենք, շարժման անդամները եկել էին ՀՀ ԱԺ պատգամավորներից պահանջելու՝ ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը:

Դիմելով ժողովրդին՝ Կարին Տոնոյանն ասաց. «30 տարի քո զավակների արյունն է հոսել՝ հանուն Արցախի եւ այսօր դա դավաճանություն է սեփական զավակների նկատմամբ: Մենք նաեւ շատ լավ գիտենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախը չէինք ճանաչել, բայց պատերազմ սկսվեց: Այնպես որ, թող ոչ ոք չփորձի մոլորեցնել, վախեցնել այդ սարսափներով, թե մենք հանուն դրա չենք ճանաչում եւ հանուն ժողովրդի զավակների փրկության է, որ հրաժարվում ենք Արցախից»:

Կարին Տոնոյանի կարծիքով, Արցախի ճանաչման օրակարգը պետք է դառնա հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի օրակարգը, քանի որ այն Արցախի փրկության խնդիրն է լուծելու եւ մեր արժանապատվության եւ պատվի հարցը: Դիմելով ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ Կարին Տոնոյանը նկատեց նաեւ, որ փաստացի, Հայաստանի հանրապետությունը վաղուց ճանաչել է Արցախի հանրապետությունը, քանի որ բազմիցս միջպետական պայմանագրեր են կնքվել:

Կարին Տոնոյանը խոստացավ՝ ամեն ինչ անելու են, որ Արցախի անկախության ճանաչման հարցը ժողովրդականություն ստանա, իսկ ինքը վստահ է, որ բոլորի հոգու խորքում այդ պահանջը կա եւ եթե Ադրբեջանն այդ ընթացքում գնաց սադրանքների, ապա մեղադրանքի սլաքը կուղղվի դեպի ՀՀ իշխանություն, որ «փոխանցումախաղ» է սկսել Ադրբեջանի հետ եւ նրանց միջոցով փորձում են լռեցնել այս պահանջը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930