Այսօր Երեւանի փողոցներում իրազեկման երթի ժամանակ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կոչ արեց համախմբվել, պահպանել Արցախն ու հայրենիքը: Նա իր գործընկեր պատգամավորների հետ ապրիլի 5-ի հանրահավաքին ընդառաջ տեղեկատվական թերթիկներ բաժանեց:
Նրա խոսքով, թուրքը արդեն 9 ամիս գտնվում է Իշխանասարում` Սիսիանի վարչական տարածքում. «Սյունիքում վիճակը ոնց կար, նույնն է, այսօր Արցախը կորցնելու խնդիր ունենք, 2 տարի առաջ Սյունիքում մեր Իշխանասարի սահմանը գտնվում էր մոտ 230 կմ հեռավորության վրա` Թալիշում, բայց այսօր թուրքը գտնվում է Իշխանասարում, Սիսիանի վարչական տարածքում արդեն 9 ամիս»:
Նա համոզված է՝ եթե Արցախ չունեցանք, բնականաբար, չենք ունենա Սյունիք եւ կկորցնենք մեր հայրենիքը. «Կոչ եմ անում մեր հայրենակիցներին ապրիլի 5-ին համախմբվենք եւ պահպանենք մեր հայրենիքը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ