Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը եւս երկու բրոնզե մեդալ նվաճեց Բուդապեշտում այսօր ավարտվող Եվրոպայի առաջնությունում:
Նախ, 60 կգ քաշային կարգում Գեւորգ Ղարիբյանը միավորներով պարտության մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ Էրիկ Տորբաին, ապա Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում տուշեով հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին:
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեականները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին մեկ ոսկե եւ երեք բրոնզե մեդալ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ