«Այն, ինչի մասին խոսում էինք 4 տարի, մոտեցել է իր գագաթնակետին եւ սահմանին, եւ մենք շուտով կկորցնենք Արցախը, այնուհետեւ կկորցնենք Հայաստանն ու մեր պետականությունը, մեր օրհներգն ու զինանշանը»,-այսօր իրազեկման երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Նրա խոսքով․ «Մենք ցանկանում ենք տագնապ բարձրացնել, որպեսզի մեր հասարակությունը գիտակցի, որ մենք արդեն Արցախը կորցնելու ճանապարհին ենք: Այս կառավարությունը հստակ քայլերով մեզ դրան է տանում: Առանց Արցախի գոյություն չի ունենա նաեւ Հայաստանը»:
Վահե Հակոբյանը համոզված է՝ Բրյուսելյան հանդիպումից, որը պետք է կայանա ապրիլի 6-ին, Նիկոլ Փաշինյանը կվերադառնա «ժողովրդի մեջքի հետեւում եւս մեկ փաստաթուղթ ստորագրած»:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ընդդիմությունը հանրահավաք է անցկացնելու, որին այսօր եւ հանրահավաքին նախորդող օրերին անցկացվում են տեղեկատվական երթեր:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ