Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Բրեժիցում ընթացող տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում 7-րդ տուրից հետո 6,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի «մաքուր» 2-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատար, գերմանացի Մաթիաս Բլյուբաումին, որի հետ խաղում է այսօր:
Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով ութերորդ տուրից առաջ լավագույն տասնյակում էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ