Լրահոս
Օրվա լրահոսը

2-ական ոսկի եւ արծաթ, եւ 1 բրոնզ՝ Բելգրադից

Ապրիլ 03,2022 17:13

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը հինգ մեդալ՝ 2 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում 21 երկրների մասնակցությամբ անցկացված միջազգային մրցաշարում:

60 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել է Կարեն Տոնականյանը, որը ոչ միայն ձեռքի կոտրվածքից հետո առաջին անգամ է մտել միջազգային ռինգ, այլեւ վճռորոշ մենամարտում հաղթել է նոկաուտով:

Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Դավիթ Չալյանը, որը նույնպես չի ունեցել հավասարը, միեւնույն ժամանակ ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ:

Արծաթե մեդալի արժանացել են 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, իսկ Համբարձում Հակոբյանը բավարարվել է բրոնզե մեդալով` 80 կգ քաշային կարգում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930