Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունի խոշորացված համայնքը շուտով ունենալու է գերժամանակակից հիվանդանոց. Արսեն Թորոսյան

Ապրիլ 03,2022 13:22

ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել եմ Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ ծանոթացել ենք նոր կառուցվող շենքի շինարարական աշխատանքներին, որոնք սկսվել էին 2020 թվականի ամռանը։

Ըստ նախատեսված պլանի՝ այն պետք է ավարտվեր 2022 թվականի աշնանը, ու չնայած համավարակով և պատերազմով պայմանավորված դժվարություններին՝ շինարարական աշխատանքները ոչ մի օր չեն կանգնել, և Մարտունի խոշորացված համայնքը շուտով ունենալու է գերժամանակակից հիվանդանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում` համակարգչային տոմոգրաֆով (ԿՏ)։

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նման մոդուլային բժշկական կենտրոն Հայաստանում առաջին անգամ է կառուցվում, նմանատիպ կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են նաև Վայոց Ձորի մարզում և նման նախագիծ կա Նաիրի բժշկական կենտրոնի կառուցման համար։ Այս տիպի նախագծերն ավելի արդյունավետ են թե՛ բժշկական օգնությունը կազմակերպելու տեսանկյունից, թե՛ ծախսաարդյունավետության։

Հ.Գ
Մարտունու բժշկական կենտրոնում վերջին տարիներին տեղի են ունեցել էական բարեփոխումներ։ Հիշեցնեմ նաև, որ 2020 թվականից աշխատում է հեմոդիալիզի ծառայությունը, որը մինչ այդ հասանելի չէր Մարտունիում և պացիենտները ստիպված գնում էին այլ տեղեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930