Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք տեսակի փխալի. նախուտեստ՝ վրացական խոհանոցից (տեսանյութ)

Ապրիլ 03,2022 12:48

Փխալին վրացական խոհանոցի հայտնի նախուտեստներից է՝ աղացած ընկույզի մեջ թաթախված բանջարեղենի գնդիկներ: Շատ մատչելի, հեշտ պատրաստվող, շատ օգտակար եւ շատ համեղ նախուտեստ է: Կպատրաստենք երեք գույնի փխալի՝ կարմիր, նարնջագույն եւ կանաչ:

Անհրաժեշտ մթերքները

Կարմիր բազուկ- 4-5 հատ

Դդում- 300-400 գրամ

Գազար-1 հատ խոշորը

Բազուկի ճավ կամ սպանախ- 2 կապ

Սխտոր- 1 գլուխ

Ընկույզ-1-1,5 բաժակ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ-ըստ ճաշակի

Քացախ եւ բուսական յուղ- 1-ական ճաշի գդալ (կարող եք բուսական յուղ չավելացնել, իսկ քացախը փոխարինել կիտրոնի հյութով)

Համեմունքներ՝ ըստ ճաշակի, օրինակ՝ աղացած համեմի սերմ, ուցխո սունելի, խմելի սունելի, չորացրած սամիթ եւ այլն

Պատրաստման եղանակը

Բազուկը, գազարը, դդումը լավ լվանալ, կեղեւահանել: Բազուկը՝ 2-3 պճեղ սխտորի եւ մի պտղունց աղի հետ, գազարն ու դդումը՝ 5-6 պճեղ սխտորի եւ մի պտղունց աղի հետ, առանձին փաթաթել փայլաթիթեղի մեջ, դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 20-25 րոպեով: (Առանձին ենք դնում, որպեսզի բազուկը չներկի գազար-դդումին): Կարող եք նաեւ ոչ թե ջեռոցում պատրաստել, այլ պարզապես խաշել՝ աղ արած ջրի մեջ: Այդ դեպքում էլ բազուկն առանձին խաշեք, գազարն ու դդումը՝ իրար հետ: Բազուկի ճավը կամ սպանախը լավ լվացեք եւ կապ արագ տապակեք սոխեռածի մեջ, կամ խաշեք աղ արած ջրում եւ դրեք լավ ջրքամվի:

Ընկույզը քերեք մանր անցքերով քերիչով կամ աղացեք:

Երբ բազուկն ու գազար-դդումը սառչեն, քերեք քերիչով: Բազուկն առանձին ամանի մեջ լցրեք, գազար-դդումն առանձին: Բազուկի ճավը սեղմեք այնքան, որ հնարավորինս շատ հեղուկը դուրս տա, ապա մանր կտրատեք, լցրեք երրորդ ամանի մեջ: Խորոված սխտորներից ավելացրեք բոլոր բանջարեղեններին: Երեք ամանների մեջ էլ ավելացրեք մեկ-երկու ճաշի գդալ աղացած ընկույզ: Ավելացրեք համեմունքները, ամենքին մի քանի կաթիլ քացախ եւ բուսական յուղ: Յուրաքանչյուր բանջարեղենից ձեռքով գնդիկներ պատրաստեք՝ ընկույզի մեծության, թաթախեք մնացած ընկույզի մեջ եւ դրեք մատուցարանի վրա եւ մատուցեք:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930