Դեռ հոկտեմբերին ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան էր դիմել։
Օրեր առաջ՝ մարտի 29-ին ՍԴ-ն որոշում է հրապարակել, որով կարճել է այդ գործի վարույթը։ Որպես հիմնավորում ՍԴ որոշման մեջ նշվում է, որ դիմումի շրջանակներում վկայակոչված դիրքորոշումները չունեն սահմանադրաիրավական վեճի բովանդակություն, հետևաբար՝ Արման Թաթոյանի կողմից չեն առաջադրվել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցեր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում