Կարծում եմ ընդդիմությունը գլոբալ առումով հաջողության չի հասնի։
«Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կողմից ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին` ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ պարզաբանելով, որ հասարակությունը հիասթափված է նաև ընդդիմությունից։
«Ընդդիմությունն ամենալավ հնարավորությունը, շանսն ուներ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ իշխանություն ուղղակի չկար, իշխանության ներկայացուցիչները թաքնված էին բունկերներում, և կարելի է ասել իշխանությունը գետնին ընկած էր, բայց ընդդիմությունը չկարողացավ գրագետ աշխատանքի շնորհիվ վերցնել այդ իշխանությունը»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով․ «Եթե այն ժամանակ չկարողացան՝ հիմա էլ չկա նախադրյալ, որ նրանք կարող են իշխանություն վերցնել»։
Արմեն Վարդանյանի խոսքով՝ հանրահավաքներ անելի նորմալ է, եթե ընդդիմությունը ասելիք ունի հանրությանը և սա լավագույն ձևերից մեկն է։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում