Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Ստեփանյան. «Ես այդ մեկին ուզում եմ ասել՝ հայ ազգը հասկանալու է, որ զարդերը զենք են դառնալու թուրքի դեմ»

Ապրիլ 02,2022 20:15

Հանրապետության հրապարակում այսօր մի խումբ կանայք եւ մայրեր ակցիա էին կազմակերպել, որը նվիրված էր Արցախյան 1-ին, Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներում հայրենիքը պաշտպանելիս զոհված հերոսների հիշատակին: Մասնակիցները նաեւ բողոքում էին այսօրվա իշխանության կողմից Արցախը ծայրաստիճան լարվածության հասցնելու եւ  թշնամի պետության հետ ժողովրդի թիկունքում խաղաղության կեղծ օրակարգով բանակցությունների դեմ:

Անահիտ Ստեփանյանը հայտարարեց. «Մենք  պատրաստ չենք թուրքի հետ բանակցել: Մենք ոչինչ չենք մոռացել եւ այսօր ասում ենք, որ մեր տղաների գործը՝ սկսած 90-ական թվականներից, բոլորս հիշելու ենք եւ ոչ ոքի թույլ չենք տալու նրանց գործը զրոյացնել, չեզոքացնել:

Այսօր իշխանությունը ուզում է ինչ-որ թուղթ ստորագրել, բայց ոչ մեկը նրան իրավունք չի տվել, որ հայի, հայի ժառանգի փոխարեն որոշում կայացնի: Մենք բոլորս դեմ ենք իրենց ստորագրելիքին, մենք բոլորս դեմ ենք, որ այսօր Արցախն ուզում են դարձնել ադրբեջանական, որ մեր բանակը չեն զինում, որ հայ զինվորին թողել են առանց թիկունք: Ես զարմանում եմ, որ պատերազմող երկրում մենք այսօր չունենք գլխավոր շտաբի պետ, չունենք հետախուզության պետ: Ինչպե՞ս կարելի էր այս օրով այսպես թուլացնել,  ոչնչացնել հայոց բանակը, երբ վտանգված է անգամ հայի գոյությունը:

Մենք բոլորս գիտենք, տեսնում ենք, որ թուրքը, ադրբեջանցին չեն հանգստանում, մոտեցնում են իրենց զորքերը, զինտեխնիկան  մեր սահմանին, իսկ իշխանությունը պատասխան ոչ մի քայլ չի անում, ընդհակառակը, ասես հանդիսանում է նրանց ներկայացուցիչը Հայաստանում: Մենք՝ իրական հայորդիներս դեմ ենք նման քաղաքականության եւ ոչ մեկին թույլ չենք տալու մեր տղաների արյունը պղծել: Մեր տղաները չպետք է ամաչեն նրա համար, որ իրենք կյանք են տվել, ու մենք այսօր ուրացել ենք տղերքի արյունը:

Տիկին Ստեփանյանը կոչ արեց բոլորին դուրս գալ տներից, միավորվել, որովհետեւ թշնամու ախորժակը չի նվազում: «Երեկ մենք մասնակցել ենք Գուրգեն Յանիկյանին նվիրված երեկույթին, որի ժամանակ մի պատմաբան ասաց, որ 1890-ականներին, երբ թուրք մսագործները դանակ էին գնում, առաջինը պետք է փորձարկեին հայի մաշկի վրա: Հիմա ուզում եմ հարցնել. ո՞ւմ հետ եք գնում խաղաղության: Այն մսագործների՞, որ իրենց դանակը փորձում էին հայ երեխայի պարանոցի՞ն»:

Անահիտ Ստեփանյանը զարմացած է հասարակության անտարբերության վրա: Երբ տրանսպորտի ուղեվարձն էր թանկանում, բոլորը ելել էին ոտքի: Ես ամաչում եմ Եռաբլուր գնալ: Տղերքի կյանքը այդ ուղեվարձի չափ է՞լ չկա: Նրանք իրենց կյանքը նրա համար չեն տվել, որ մենք այսօր նստենք մեր տանը, ասես, ոչինչ չի եղել, ասես, տղաները պարտավոր էին իրենց կյանքը դնել, ինչպես  մեկն ասաց՝ հանուն ոչնչի: Ես այդ մեկին ուզում եմ ասել, որ մենք իր թույնի դեմ հակաթույն ունենք: Դա հայ ազգի միասնությունն է լինելու, հայ ազգը հասկանալու է, որ զարդերը զենք են դառնալու թուրքի դեմ: Որ իրենք պատրաստվում են կրկին զիջել Հայաստանի, Արցախի հողերը, չի լինելու:  Հայաստանը չի դառնալու թուրքական, չի լինելու թուրքի երազանքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930