Այսօր՝ ապրիլի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Գ.-ն ով ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում և 43-ամյա Ռոմեո Հ․-ն, ով ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում է ստացել: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում