Լրահոս
Օրվա լրահոսը

Աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշներն աճել են շատ երկրներում

Ապրիլ 02,2022 18:40

2008 թվականից ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը` ընդգծելու աուտիզմ ունեցող մարդկանց աջակցելու և նրանց կյանքի որակը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ Աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ: АSD ունեցող մարդիկ արտաքնապես չեն տարբերվում այլ մարդկանցից, բայց կարող են շփվել, խոսել, վարվել և սովորել տարբեր ձևերով: АSD ունեցող մարդկանց սովորելու, մտածելու և խնդիրներ լուծելու կարողությունները կարող են տատանվել տաղանդավորից մինչև լուրջ մարտահրավերներ: АSD ունեցող որոշ մարդիկ իրենց առօրյա կյանքում շատ օգնության կարիք ունեն, մյուսներն` ավելի քիչ:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշներն աճել են շատ երկրներում:
2021 թվականին ԱՄՆ հիվանդությունների վերահսկան և կանխարգելման կենտրոնը (CDC) հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս աուտիզմի մակարդակի ռեկորդային աճ (հետազոտությունը սկսել է 2000թ.): Աուտիզմի և զարգացման խանգարումների մոնիտորինգի (ADDM) ցանցի ու CDC-ի հետ ուսումնասիրություն իրականացրած հեղինակներն այս աճը վերագրում են ախտորոշման և նույնականացման բարելավմանը, ոչ թե` АSD–ի հիվանդացության աճին:

Հայաստանում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են նաև առողջ երեխայի հսկողությունը, ներառյալ մանկական աուտիզմի թեստի իրականացումը, որի նպատակն է աուտիկ սպեկտրի խանգարումների վաղ հայտնաբերումը:

Մեր երկրում աուտիզմով և ատիպիկ աուտիզմով հաշմանդամ երեխաների վերաբերյալ վիճակագրությունն այսպիսին է` 2020 թվականի տվյալներով հաշվառված է 614 տղա, 121 աղջիկ:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930