Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միայն մի բան է մեզ մխիթարում, որ և՛ քառօրյա պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի զոհվածների ընտանիքներում կրկին մանկան ճիչ լսվեց․ Շիրակի մարզպետ

Ապրիլ 02,2022 16:26

Մարզային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարներն ու զինվորականներն այսօր այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախյան պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Դեռ վեց տարի առաջ մեզանից յուրաքանչյուրը մտածում էր, որ սա մեծագույն արհավիրքն է, որը կարող էր լինել մեր ժամանակներում և այն կորուստները, որ ունեցանք, անդառնալի էին։ Քառօրյա պատերազմից հետո 44-օրյա պատերազմը եկավ խորացնելու այն վիշտը, այն անասելի ցավը, որն անվանում չունի` անկախ տարեթվերից, որովհետև տարիները միայն տարեգրություն են, որոնք վերքերը որևէ կերպ չեն ամոքում։ Միայն մի բան է մեզ մխիթարում, որ և՛ քառօրյա պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի զոհվածների ընտանիքներում կրկին մանկան ճիչ լսվեց։ Մեր զոհվածներից որոշ տղաներ բալիկներ ունեցան, մի շարք ընտանիքներում նրանց եղբայրները ծնվեցին։ Թերևս սա կյանքի շարունակականությունն է։ Մեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է կարողանա անել հնարավորը հայրենիքի համար, անել առավել քան»,-լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930