Մայիսի 21-ից 31-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստության շրջանակներում բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերջին ստուգողական միջազգային մրցաշարն է անցկացնում Սերբիայի մայրաքաղաքում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր ընտրանու չորս անդամներ՝ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ Կարեն Տոնականյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը եւ +92 Դավիթ Չալոյանը անցել են եզրափակիչ եւ այսօր մենամարտելու են հաղթողի կոչման համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ