Սլովենիայի Բրեժից քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Խաղացված վեց տուրից հետո աստիճանաբար առանձնանում են առաջատարները, որոնց մեջ են Հայաստանի չորս ներկայացուցիչներ:
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը 5,0-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 3-րդ եւ 4-րդ տեղերում, իսկ Շանթ Սարգսյանը՝ 11-րդ հորիզոնական եւ Հայկ Մարտիրոսյանը՝ 25-րդ, վաստակել են 4,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ