Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու «Ա1+»-ը չի կարող վերադառնալ եթեր․ «Ա1+»

Ապրիլ 02,2022 13:05

«Ա1+» – 20 տարի առաջ այս օրը՝ 2002 թ․ ապրիլի 2-ին, եթերազրկվեց այդ պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող անկախ հեռուստաընկերությունը։ Ժամեր անց՝ ուղիղ կեսգիշերին, «Ա1+»-ին եթերում փոխարինեց սեւ խշշոցը։

Հեռուստեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նիստից ժամեր առաջ՝ օդանավակայանում, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն անցյալով էր խոսում «Ա1+»-ի մասին։ Նա առաջարկում էր այդ գործընթացը չկապել մեկ տարի հետո՝ 2003 թ․-ին կայանալիք ընտրությունների հետ։

«Ա1+»-ը փորձեց դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքները՝ հասնելով մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ 2008 թ․-ին Եվրադատարանը արձանագրեց՝ խախտվել է խոսքի ազատության իրավունքը։

Նախկին իշխանությունների օրոք «Ա1+»-ը մասնակցել է 13 մրցույթի, բայց անարդյունք։ Եթերում լինելու հնարավորություն չստացավ նաեւ 2018թ-ին՝ հեղափոխությունից հետո։

2020 թ․ մրցույթները կազմակերպվեցին «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքով։ Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մասնակիցներին չտրամադրեց հիմնավորված և պատճառաբանված որոշում։ Ու այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու «Ա1+»-ը չի կարող վերադառնալ եթեր։

«Ա1+»-ը եթերազրկվել է, բայց գեթ մեկ օր չի փակվել։ «Ա1+»-ն իր 31-ամյա պատմության ընթացքում եղել է հայաստանյան լրատվական դաշտում առաջամարտիկ՝ չվախենալով իրականացնել տարբեր նորարարական ծրագրեր եւ խթանել այս ոլորտի զարգացմանը։

Կից՝ արխիվային ռեպորտաժներ, որ պատրաստել են «Ա1+»-ի լրագրողները այս օրվա առիթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930