2019 թվականին Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը հաջողությամբ մեկնարկել է ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ 7-14 տարեկան երեխաների համար։
Անցած երեք տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 2000 երեխա դարձել է մասնակիցը դասընթացների, որոնք անցկացվում են ոչ միայն Երևանում, այլև հանրապետության 25 քաղաքներում։ Ներկայումս գործում է 40 հոսք, որոնք ապահովում են ավելի քան 500 երեխայի ուսուցում դասընթացի շրջանակում:
Մարտի 31-ին Հայաստանի 25 քաղաքներում ավարտվեցին ռուսաց լեզվի երկամսյա հերթական անվճար դասընթացները, որոնց ավարտին մասնակիցներն ավանդաբար ստացան վկայականներ։
Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով, դասընթացների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է։ Այդպես, Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ ապրիլի 1-ից ռուսաց լեզվի անվճար դասընթացներ կմեկնարկեն նաեւ մարզի 4 քաղաքներում՝ Սեւանում, Գավառում, Մարտունիում եւ Վարդենիսում։
Կարդացեք նաև
«Դասընթացներին մասնակցելու հայտերի թիվը շատ մեծ է, ինչը չի կարող չուրախացնել»,- ասաց Վահրամ Կարապետյանը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ