Aravot.am-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին ՔՀԲ ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, Յութուբում «Հանրային ձայն» հավելվածում հայտնաբերել են հաղորդագրություն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը մարտի 8-ին թաղապետարանի աշխատակիցների շնորհավորանքի միջոցառմանը վատնել է արհմիության գումարները:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Կփորձենք ներկայացնել նաեւ վարչական շրջանի ղեկավարի մեկնաբանությունը: