Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Տաթեւ Ասատրյանի երգեցողության ոճը գրավում ունկնդրին

Ապրիլ 02,2022 11:01

Երգչուհի Տաթեւ Ասատրյանին մենք ու հանդիսատեսից շատերը հիշում են Հանրային Հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» հեռուսաշոուից, որտեղ նա գրավեց առաջին հորիզոնականը:

Այդ ժամանակվանից սիրվեցին նրա երգերը, բայց ավելի լայն տարածում գտան հատկապես «Երևանս» և «Տուն իմ հայրենի» երգերի կատարումները, որոնք ամենատարբեր հարթակներում ունեն միլիոնավոր դիտումներ: Ուսումնասիրելով երգերի ներբեռման ամենամեծ հարթակներից մեկի` Յութուբի հայկական տիրույթը՝ փորձեցինք հասկանալ Տաթեւի որ երգերն են ավելի շատ սիրված եւ ինչու:

Առհասարակ Տաթև Ասատրյանի ոճը շատ յուրօրինակ է, բացի հայրենասիրական և ժողովրդական երգերից, նա երգում է նաև տարբեր ժանրերի երգեր, որոնք ունեն ազգային, ժողովրդական ելևէջներով գործիքավորումներ, կամ կատարվում են հենց ժողովրդական ֆոլկլյորի ոճով:

Մասնագետների կարծիքով Տաթև Ասատրյանի սիրված լինելու գաղտնիքը հենց նրա երգեցողության ոճի մեջ է, քանի որ ըստ վերջիններիս՝ նա իր նոր էստրադային երգերը կատարում է իրեն հատուկ ժողովրդական երգերի մելիզմներով, ինչն էլ դուր է գալիս մարդկանց:

Նախորդ երկու տարիների ընթացքում Տաթևը թողարկել է ավելի քան 8 տեսահոլովակ, որոնցից 4-ը գրվել են հենց ժողովրդական ոճով և գործիքավորվել ամբողջությամբ ժողովրդական գործիքներով:

Վերջերս էլ երգչուհին ներկայացրել է նոր՝ «Սիրահարվել» տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերի հեղինակը՝ նրա պրոդյուսեր Նարեկ Ստամբոլցյանը։

«Սիրահարվել» երգը Տաթևը երգել է ժողովրդական մելիզմատիկայով, շատ կարճ ժամանակահատվածում երգը գերազանցել է 1 միլիոն դիտումը և ըստ բազմաթիվ մեկնաբանությունների, արժանացել հանդիսատեսի համակրանքին:

Եվ այսպես՝ Տաթև Ասատրյանի յութուբյան ալիքում ավելի շատ դիտումներ ունեն այսպես ասած ուրախ և պարային ժանրի երգերը: 5 միլիոնից ավել դիտում ունի «Օրս օր չի» երգը, հաջորդ ամենաշատ դիտումները արձանագրվում են «Ամայի», «Կա չկա», «Ախ տունս, տունս», «Կամ կամ», «Արևս» եւ այլ տեսահոլովակներում:

Հիմնականում շատ դիտումներ ունեն տեսահոլովակները, բայց շատ են նաև հեռուստատեսային շոուների մասնակցությունների տեսագրությունների դիտումները: Օրկնակ Armenia tv -ի Ամանորյա հեռուստաշոուի հատվածը, որտեղ Տաթևը երգում է արաբերեն «Inta Eyh» երգը, ունի 1,3 միլիոն դիտում։

Շատ են նաև մեկնաբանությունները, օրինակ «Ախ տունս, տունս» երգն ունի ավելի քան 1400 մեկնաբանություն։ Շատ են սփյուռքահայերի ջերմ խոսքերը՝ մեկնաբանությունների տեսքով: Պատճառն էլ երեւի այն է, որ Տաթևը հաճախ է հանդես գալիս սփյուռքահայ օջախներում` Միացյալ Նահանգներում, Լիբանանում, Իսրայելում, Հոլանդիայում, Գերմանիայում, Ռուսաստանում… Տաթևի երգացանկում շատ են հայրենիքի կարոտի մասին երգերը, որոնք նույնպես սիրով են ընդունվում օտարության մեջ գտնվող հանդիսատեսի կողմից:

Արսեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930