Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի տեխնիկական խափանումները բացառելու նպատակով «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ կնքվել է եռակողմ համագործակցության պայմանագիր

Ապրիլ 01,2022 19:22

«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում հաճախակի առաջացող սպասարկման և տեխնիկական խափանումները բացառելու, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետությունում դատավարական տեղեկատվության հրապարակման, դրա թափանցիկության, հասանելիության ապահովման և մշտադիտարկման գործիքակազմի հետագա զարգացումը և կատարելագործումն ապահովելու նպատակով, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի և «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանի միջև կնքվել է Համագործակցության պայմանագիր:
Այս համագործակցությունը անմիջականորեն ուղղված է սպասարկելու ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությանը, որով նախատեսվում է կատարել արդարադատության ոլորտի թվայնացմանն ուղղված մի շարք գործողություններ, ինչն էլ կնպաստի արդարադատությունն առավել թափանցիկ, մատչելի և հասանելի դարձնելուն:

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930