Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել է Կադաստրի արխիվները Հայաստանի ազգային արխիվ հանձնելու հարցը

Ապրիլ 01,2022 18:19

Այսօր` ապրիլի 1-ին, տեղի է ունեցել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի աշխատանքային հանդիպում- քննարկումը։

Դիտարկվել են, մասնավորապես, արխիվային փաստաթղթերի թվայնացման և այդ գործընթացում անվտանգության չափորոշիչների պահպանման, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման դեպքում անձի նույնականացման, անձնական տվյալների պաշտպանության խնդիրներ:

Քննարկվել է Կադաստրի արխիվները Հայաստանի ազգային արխիվ հանձնելու հարցը:

Արձանագրվել է նոր գործիքակազմերի ներդրման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն արխիվային հավաքածուն տարանջատելու հանրամատչելի օգտագործման, անձնական և գույքային գաղտնիք պարունակող բաժիններից:

Երկու գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Կադաստրի կոմիտեի կողմից պահանջվող արխիվային տեղեկանքների տրամադրման կարգին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունները կանոնակարգելու նպատակով օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն աշխատանքներն առավել առարկայական դարձնելու և փորձի փոխանակման նպատակով Գրիգոր Արշակյանին առաջարկել է ակտիվացնել փոխայցերը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930