Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզների միայն 25 տոկոսն է օգտակար եղել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա, մասնավորապես, նշել է, որ «օկուպացման տարիներին» հայերը «ծառ տնկելու փոխարեն ականներ են տեղադրել»:
«Պայթյունների հետևանքով զոհվել և վիրավորվել են ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Ականների պայթյունների հետևանքով զոհվում և վիրավորվում են և՛ զինծառայողներ, և՛ խաղաղ բնակիչներ: Ցավոք, Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզների միայն 25 տոկոսն է օգտակար»,- ասել է Հաջիևը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը ականազերծման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ է տանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ