Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը մշակում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունը

Ապրիլ 01,2022 19:01

Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և Արդարադատության նախարարության կազմակերպմամբ մարտի 31-ից ապրիլի 1-ը Ծաղկաձորում անցկացվում է «Փորձագիտական աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարական ծրագրին» համաժողովը։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Երկօրյա համաժողովի նպատակն է ամփոփել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունունից բխող գործողությունների 2020-2022 թթ․ ծրագիրը և սահմանել նոր ծրագրի ուղենիշները։

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը բացման խոսքում կարևորեց ծրագրի շրջանակներում միջազգային բոլոր գործընկերների հետ սերտ ու ամենօրյա համագործակցությունը:

Առաջին օրվա քննարկումները Մարդու Իրավունքների պաշտպանի գործողությունների ներկայիս ծրագրի իրականացման վերաբերյալ էին։ Համաժողովի մասնակիցները ելույթներ ունեցան քաղաքացիական և քաղաքական իրավունքների խթանման և պաշտպանության, արդարադատության ոլորտի կարողությունների զարգացման, երեխայի իրավունքների խթանման և պաշտպանության մասին:

Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ով իր բացման խոսքում նշեց. «Որևէ ծրագիր գծելիս առաջին հարթին մեզ հարց ենք տալիս՝ ի՞նչ է այն տալու հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպե՞ս են նրանք տեղաշարժվում բնակավայրերում, հասնում շենքերի մոտ, արդյո՞ք ամեն ինչ հարմար է: Պատասխանն է՝ ոչ, մեծ աշխատանք ունենք օրինակ անվասայլակներից օգտվող ու այլ սահմանափակումներ ունեցող անձանց կյանքը հարմարավետ դարձնելու համար»:

Նախատեսված է, որ համաժողովի ավարտին նախանշված կլինեն հստակ գործողությունների կետեր ՄԻՊ  նոր ռազմավարության ծրագրի մշակման գործընթացի հաջորդ փուլերի համար։

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930