Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիա լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար»․ Սեյրան Օհանյան

Ապրիլ 01,2022 17:56

«Պատերազմից 5 պակաս վիճակում ենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ըստ որի՝ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ պատերազմի վտանգ մշտապես կա, իրավիճակը ՀՀ-ում եւ Արցախում բարդ է, բայց իր կարծիքով՝ Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիոն լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար։

«Փոխանակ մեկ տարում ամրապնդեին դիրքերը, մտածում են խաղաղության մասին, նոր տերմին են մտածել՝ հայելային հետքաշում։ Մենք դեմ ենք Ադրբեջանի հինգ կետերին, որոնց իրականացման դեպքում վտանգված է Արցախը եւ այն հեռանկարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Իշխանությունը խոսում է արցախահայերի իրավունքների մասին, բայց երբ հարցնում ես Արցախի ինքնորոշման մասին, չեն խոսում, հղում են անում իրենց հարցազրույցներին»,-հավելեց Սեյրան Օհանյանը։

Նա պահանջում է, որպեսզի իշխանությունը բացահայտի, թե ինչ են պատասխանել Ադրբեջանի առաջարկներին․ «Եթե ասում են, որ համաձայն են, ուրեմն հրաժարվում են Արցախի ինքնորոշումից»։

Սեյրան Օհանյանը նաեւ նշեց՝ մտահոգիչ եւ ցավալի է, որ նման իրավիճակում դեռեւս չունենք ԳՇ պետ․ «Կադրային քաղաքականությունն այդ կառույցում անընդունելի է։ ԶՈՒ ղեկավարության մոտ կադրային քաղաքականության դեպքում ի՞նչն է կարեւոր՝ նոր ու ավելի պատրաստված մարդուն պաշտոնի նշանակե՞լը, թե եղածին հանելը եւ պաշտոնակատար նշանակելը։ Երբ ազատում են եւ չեն նշանակում ավելի նոր, պատրաստված մարդկանց, ապա դա իմ համար հասկանալի չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930