Ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6°C:
Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների (հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը:
Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է:
Կարդացեք նաև
Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը՝ բացառությամբ` բարձր լեռնային շրջանների: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-2 օր հովտային շրջաններում կարող է ձյուն տեղալ: Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավական բարձր է՝ 60-75%, Արարատյան դաշտում՝ 55-60%:
Ապրիլին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ:
Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-5 օր:
🔳 Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+16°C:
🔳 Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+15°C:
🔳 Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +5…+8°C:
🔳 Լոռու մարզում՝ +7…+10°C, Տավուշի մարզում՝ +10…+14°C:
🔳 Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+16°C, լեռնային շրջաններում` +5…+8°C:
🔳 Սյունիքի հովտային շրջաններում +14…+17°C, նախալեռնային շրջաններում` +8…+10°C:
🔳 Արցախում կանխատեսվում է +14…+17°C։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն