Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել նաեւ մշակութային ժառանգության պահպանության խնդրին. Հայ խորհրդարանականները հանդիպել են ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակության հետ

Ապրիլ 01,2022 17:40

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները` Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, հանդիպել են ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է պատվիրակության այցը Հայաստանի եւ Արցախի համար այս դժվարին ժամանակահատվածում:

«2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես արժեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: Առկա փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտը` հիմնված ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է համագործակցության հետագա զարգացման եւ եղած ներուժի համակողմանի օգտագործման համար»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Թիմ Լոութընը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ այցի ծրագիրը բավականին հագեցած է: Նա իր պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:

Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը` նշելով, որ այս այցը նոր ազդակ կհանդիսանա խմբերի գործունեության աշխուժացման համար եւ հնարավորություն կընձեռի քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:

Կարեւորվել է նաեւ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ստեղծված իրավիճակի մասին` Թիմ Լոութընը նշել է, որ պետք է բանակցել հարցի կարգավորման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաեւ մշակութային ժառանգության պահպանության խնդրին:

Հայ խորհրդարանականներն իրենց երախտիքի խոսքն են հղել բարոնուհի Քերոլայն Քոքսին` հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաեւ Արցախի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի համար:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930