Բուդապեշտում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի ազգային հավաքականի չորս ըմբիշներից երեքը հասել են եզրափակիչ:
Աշխարհի չեմպիոն 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում առանց լուրջ ջանքերի հաղթեց սլովակցի մրցակցին եւ քառորդ եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ եւ իր կամքը պարտադրեց մրցակցին՝ պարտության մատնելով 6:5 հաշվով:
Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակչում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանի նկատմամբ եւ կիսաեզրափակչում գոտեմարտելու է ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը նույնպես վիճակահանությամբ պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ մեծ առավելությամբ լատվիացի Ալեքսանդր Յուրկյանսին հաղթելուց հետո նույնպես կիսաեզրափակչում հանդիպելու է ադրբեջանցու՝ Թալեհ Մամմադովի հետ:
Կարդացեք նաև
Մեր տղաներից միայն գերծանր քաշային գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը մեկ հաղթանակից հետո պարտություն կրեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ