Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Նիկոլի ընդդիմախոսների բերանը փակելու անհաջող փորձ է». Արմեն Աշոտյանը գրառման համար` քաղաքական հետապնդման մասին

Ապրիլ 01,2022 17:27

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 30-ին բաժին է ստացվել ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ում ՀՀ ԱԱԾ-ից ստացած տեղեկությունն այն մասին, որ մարտի 13-ին Արմեն Աշոտյանի կողմից անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` առերևույթ ծանր վիրավորանք պարունակող մեկնաբանություն է հրապարակվել ֆեյսբուքում: Նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից: «Կրկին ձեր միջոցով եմ տեղեկանում, որ իմ անունը հերթական անգամ հոլովվում է իրավապահ համակարգում` Նիկոլ Փաշինյանին պատմության, արդարության եւ ժողովրդի դատից անհագուրդ եւ ինքնամոռաց պաշտպանելու ծրագրի շրջանակներում: Ամենասկզբից ակնհայտ էր, որ խոսքի ազատության սահմանափակումները ծառայեցվելու են ընդդիմադիրներին լռեցնելու համար: Եվս մեկ անգամ ասեմ, որ իմ դեպքում դա չի աշխատելու որպես լռեցնելու գործիք»,-ասաց Արմեն Աշոտյանը:

«Չգիտեմ ոչինչ, գործի մանրամասներից տեղյակ չեմ, ու զուտ փաստը կարող եմ գնահատել որպես քաղաքական հետապնդման հերթական ցցուն փորձ, որի տակ որեւէ էություն, բովանդակություն, խախտում չկա, կա ընդամենը Նիկոլի ընդդիմախոսների բերանը փակելու անհաջող հերթական փորձի դրսեւորում: Գործի մանրամասներին ծանոթանալուց հետո գուցե այս թեմային ավելի հրապարակայնորեն անդրադառնամ հետագայում: Հավելեմ, որ այս գործով եւս իմ շահերը կպաշտպանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը»,-նշեց ՀՀԿ փոխնախագահը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930