«Հանրահավաքով չենք բավարարվելու։ Երկրորդ գործողությունը կլինի ապրիլի 23-ին։ Ջահերով երթն այս տարի տարբերվելու է մյուս տարիների երթերից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմությունն Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում՝ ուղերձով, որ իշխանությունը ՀՀ-ին ու Արցախին նոր զիջումների տանելու մանդատ չունի։
«Աշխարհաքաղաքական վիճակը հաշվի առնելով՝ ունենք գործողությունների ծրագիր, որը փորձելու ենք իրականացնել։ Բոլորին այս պահից սկսած հրավիրում ենք։ Այսօր եւ վաղը բոլորի հետ խոսելու ենք եւ առաջարկելու, որ միանան հանրահավաքին։ Նախաձեռնությունը մերն է, ցանկությունը՝ բոլորինը»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։ Նա շեշտեց՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին, մտավորականներին հրավիրում են, որովհետեւ սա կուսակցական հավաք չի։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ