Ամերիկայի միացյալ նահանգներում անցկացվող «Օրենսդրությունը ԱՄՆ-ում» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում Վաշինգտոնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, Քրիստինե Պողոսյանն ու Ալխաս Ղազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը:
Այցի շրջանակում խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջեքի Սփիերի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Կլարքսի եւ Դեյվիդ Փրայսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի անվտանգային իրավիճակին, ադրբեջանական վերջին ագրեսիային, արցախահայության իրավունքներին առնչվող հարցեր:
Ծրագրի շրջանակում խորհրդարանականները տարբեր հանդիպումներ են ունեցել նաեւ ԱՄՆ-ում կառավարման, բիզնեսի եւ հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
ԱԺ