Մարտի 30-ին Բրյուսելում Եվրոպական միությունը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում՝ ուղղված երկու երկրների հարաբերություններում առկա մի շարք հարցերի լուծումներ գտնելու ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելուն։
Մասնավորապես, քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական և անվտանգային իրավիճակը և հարցերի ողջ շրջանակը։ Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում՝ քննարկումները շարունակելու և իրենց միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցերին լուծում գտնելու նպատակով։
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east