Ընդդիմադիր պատգամավորները եւս հանդիպել են ՀՀ ժամանած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների հետ։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեղադրանքին, թե ընդդիմադիրները չեն հանդիպում եւ անվտանգային խնդիրները չեն բարձրաձայնում։
«Այդ հանդիպմանը սահմանափակված է եղել ընդդիմադիր պատգամավորների թիվը։ Առաջարկել են, որ մեր միջից ընտրենք, թե ով ներկա կլինի։ Հիմա Ալեն Սիմոնյանը նրանց հետ գնաց ոչ թե հանդիպման, այլ ճաշի։ Մեզ էլ հրավիրել էին իրենց հետ հաց ուտելու, եւ այդ հաց ուտելու գործընթացին մենք չենք մասնակցում»,-հավելեց Աննա Մկրտչյանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Ալեն Սիմոնյանը ճաշի մասին չէր խոսում։ Նա հիմա հանդիպում է պատգամավորներին։ Խոսքը ճաշի մասին չէր»։
Աննա Մկրտչյանը տեղից բղավեց՝ «Մի ստեք» եւ նախազգուշացում ստացավ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ