Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա դուք ինչո՞ւ չեք գալիս բրիտանացի դիվանագետներին հանդիպելու»․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին

Ապրիլ 01,2022 13:17

«Իշխանության որոշ  գործիչներ փորձեցին հիմնավորել, թե Նիկոլ Փաշինյանի ելույթը կառավարության նիստի ժամանակ, որում խոսվեց ՀՀ-ի եւ Արցախի վրա Ադրբեջանից հարձակման հնարավորության մասին, արտաքին աշխարհին ուղղված կանչ է, որպեսզի անհանգստություն արտահայտվի։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր ՀՀ-ում են եւ եթե լսեն այսօր այստեղ քննարկվող օրակարգը, իսկապե՞ս կհամարեն, որ ՀՀ-ն անհանգստացած է»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ՏԻՄ մարմիններին առնչվող նախագծով, որով դրա հեղինակ իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ վարչապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի այն համայնքներում, որտեղ համայնքապետեր չեն ընտրվել։

Գեղամ Մանուկյանը շարունակեց․ «Թե՞ կմտածեն, որ իշխանությունը հեզասահ փորձում է իրականացնել այն, ինչ Անդրանիկ Թեւանյանն այսօր ասաց»։ Մանուկյանը նշեց, որ դահլիճում նստած են կառավարության երկարամյա փորձ ունեցող պաշտոնյաներ, որոնք տեսել են կաշառքով ՏԻՄ ընտրություններ, թաղային հեղինակություններով ՏԻՄ ընտրություններ, բայց, որ արագացված կարգով օրենք փոխեն ու որոշեն, թե ում են նշանակելու քաղաքապետ, այ դա տեսած չեն լինի․ «Վերջին ՏԻՄ ընտրությունները բացառիկ էին, որովհետեւ որտեղ իշխանությունը չի հաջողել, այնտեղ գործի է դրել դատարանը, իրավապահներին։ Վարդենիսում էլ ձերբակալեցին, որ այլ թեկնածու ընտրվի։ Նույնը՝ Գորիսում, Քաջարանում։ Կրկնեմ, որ սա ՏԻՄ-երը զավթելու նախագիծ է»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Պարոն Մանուկյան, ամեն ինչ, այնուամենայնիվ, չափ ու ձեւ պետք է ունենա։ Բրիտանացի դիվանագետների հետ ես հեսա հանդիպելու եմ։ Բա դուք ինչի՞ չեք գալիս հանդիպելու»։ Գեղամ Մանուկյանը տեղից բացականչեց՝ «մերոնք հանդիպել են»։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ինչո՞ւ եք բաժանում մերոնքի եւ ձերոնքի։ Երբ դարակազմիկ ելույթ էիք ունենում, ես տեղից չմիջամտեցի։ Բա եկեք ու բրիտանացի դիվանագետներին ասեք, որ խնդիրներ կան։ Թե մենակ դահլիճում ֆոն ստեղծելու համար եք։ Եթե կարող եք, արեք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930