Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն ուզում են զավթել դրսից եւ ներսից»․ Անդրանիկ Թեւանյան

Ապրիլ 01,2022 13:08

«Հայաստանն ուզում են զավթել, եւ կառավարության նիստում այդ մասին հայտարարվեց։ Ուզում է զավթել Ադրբեջանը՝ հարձակվելով ՀՀ-ի եւ Արցախի վրա։ Այսօր այստեղ ներկայացվում է նախագիծ, որը կրկին զավթելու մասին է, բայց այս անգամ՝ արդեն ներսից»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ՏԻՄ մարմիններին առնչվող նախագծով, որով դրա հեղինակ իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ վարչապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի այն համայնքներում, որտեղ համայնքապետեր չեն ընտրվել։ Հիշեցնենք, որ Վանաձորում առավելագույն քվեներ ստացած թեկնածու Մամիկոն Ասլանյանը կալանավորված է։

Անդրանիկ Թեւանյանի խոսքով․ «Փորձ է արվում ՏԻՄ հասկացությունը վերացնել, այն դարձնել նշանակովի։ Եթե մինչեւ վերջ անկեղծ ու ազնիվ լինեին հեղինակները, ապա նախագիծը պետք է վերնագրեին Մամիկոն Ասլանյանին կամ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու նախագիծ։ Այս եւ մյուս զավթումները խոսում են այն մասին, որ ՀՀ-ն իսկապես զավթվելու վտանգի տակ է։ Սա այն դեպքում, երբ իշխանությունը խոսում է ժողովրդի քվեի, բաց, թափանցիկ գործելաոճի մասին։ Զավթողականությանը պետք է վերջ տրվի դրսից ու ներսից»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Պարզ չէ, թե դուք ինչու չմասնակցեցիք Վանաձորի ընտրություններին, որպեսզի ձեր նկարագրած զավթումը չլինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930