Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Դեռ պարզ չէ, թե Ռուսաստանը Երեւանում կմասնակցի՞ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը»

Ապրիլ 01,2022 12:22

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանից հետաքրքրվեց, թե հայտնի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող համատարած, այդ թվում՝ նաեւ մարզական ոլորտում, պատժամիջոցների հետեւանքով այդ երկրի ուժեղագույն բռնցքամարտիկները մասնակցելո՞ւ են երեւանյան Եվրոպայի առաջնությանը:

«Մենք պատրաստ ենք եւ պարտավոր ենք ընդունել բոլորին: Դեռ բավական ժամանակ կա: Հայտերի ընդունումը շարունակվելու է մինչեւ ապրիլի վերջ: Միայն դրա ավարտից հետո հնարավոր կլինի ձեր հարցին հստակ պատասխան տալ»,-պատասխանեց Կարեն Գիլոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930