Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Խնդիրը մեզանում է, ավելի ճիշտ՝ մեր «աշխատանքային տետրի» բացակայության մեջ. ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ենք Վեդիի  ընտրությունների կամ աղամանների վրա. Աշոտ Ղուլյան. «Իրավունք»

Ապրիլ 01,2022 11:46

Ի՞նչ նպատակ է հետապնդում թշնամին՝ կրկին փորձ անելով Արցախի տարածքային ամբողջականությունը խախտել: Ինչպե՞ս է Արցախում ընկալվում այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն այլեւս անթաքույց են հայտարարում, որ Ադրբեջանի ներկայացրած հինգկետանոց առաջարկը նրանց համար լրիվ ընդունելի է: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺԿ կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Աշոտ Ղուլյանի հետ:

– Պարոն Ղուլյան, ի՞նչ նպատակ է թշնամին հետապնդում՝ այս անգամ խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը: Որքանո՞վ նրա նպատակները կարող են իրականություն դառնալ՝ հաշվի առնելով առկա իրողությունները:

– Այստեղ որեւէ գաղտնիք չկա. թշնամին առանց դիվանագիտական հնարքների բացահայտ հայտարարում է իր նպատակների մասին եւ ամեն օր այդ ուղղությամբ իր «աշխատանքային տետրում» նշում է՝ «կատարված է»:

Խնդիրը մեզանում է, ավելի ճիշտ՝ մեր «աշխատանքային տետրի» բացակայության մեջ է: Էլ չեմ խոսում հետպատերազմյան շրջանի համար անհրաժեշտ ռազմավարության ու դրա տակ մշակված ծրագրերի մասին, որոնց ցանկում կարելի է գրառում անել միայն պատերազմից հետո պահանջված սոցիալական ռեաբիլիտացիայի ծրագրերի դիմաց, այն էլ՝ «մասնակիորեն», հետգրության հետ: Ես չեմ կարծում, թե իմ ասածը նորություն է, այսօր այդ մասին խոսում են համատարած: Բայց հարցի հասցեատերը պետական համակարգն է, այն ինստիտուտները, որոնք ձեւավորված են հենց ժողովրդին հուզող հարցերին պատասխաններ տալու եւ այդ ծրագրերն իրականացնելու նպատակով։

Մեր այսօրվա վիճակը արդյունք է 2020թ. նոյեմբերի 9-ին միանձնյա ու համաձայնեցված եռակողմ հայտարարության, որում բացակայում է հայկական կողմից՝ իր շահերը պաշտպանելու ցանկությունը: Հասկանալի է, թե ինչ իրավիճակում է այն համաձայնեցվել, բայց հենց այդպիսի իրավիճակում կարելի էր գոնե մեկ-երկու դրույթով երաշխավորել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը: Նույնիսկ այդպիսի նեգատիվ հիմքի վրա կարելի է աշխատել՝ իրավիճակը փոխելու նպատակ դնելով եւ ճանապարհային քարտեզ ունենալով: Իսկ մենք մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ենք Վեդիի համայնքապետի ընտրությունների վրա կամ էլ զբաղված ենք սեղանի աղամանների եւ ծխելն արգելելու խնդիրներով, այնպես, ինչպես որեւէ մտահոգություն չունեցող Դանիայում կամ Լյուքսեմբուրգում: Նրանց դեպքում դա լիովին հասկանալի է, նրանք չեն ապրում Ադրբեջանի ու Թուրքիայի հարեւանությամբ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930