Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառքի մասին եւ անհասկանալի ինչ-որ բաներ էր հարցնում». դաժան ծեծի է ենթարկվել Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը. «Հրապարակ»

Ապրիլ 01,2022 10:45

Երեկ առավոտյան տեղեկություն ստացանք, որ նախորդ օրը Վաղարշապատի ոստիկանության քրեական վարչության բաժնի աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը՝ Մխիթար Հովհաննիսյանը։ Մեր լրագրողական խումբն այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ այդ պահին հետազոտություն էր անցնում տուժողը։ Զրուցել ենք Մխիթար Հովհաննիսյանի եղբոր՝ Արտակ Հովհաննիսյանի, տուժողի փաստաբան Արման Թամրազյանի եւ հենց իր՝ ծեծված շինարարի հետ։ Նախնական տվյալներով, բժիշկները վերջինիս մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում, սալջարդեր։

«Նրանք սկզբում եկել են մեր խանութ, մորս ասել են, որ գործի համար են եկել, մորիցս իմ համարն են ուզել։ Մայրս չի տվել՝ ասելով, որ եթե շինարար են, համարս կիմանան։ Հետո եղբորս են զանգել։ Այդ համարով հետ զանգեցի, ներկայացան, որ Էջմիածնի քրեականից են եւ ուզում են ինձ տեսնել։ Ասացին, որ կարանք կա՛մ դուրսը, կա՛մ բաժնում հանդիպել։ Գնացի բաժին՝ միլպետի մոտ։ Կաշառքի մասին եւ անհասկանալի ինչ-որ բաներ էր հարցնում։ Ասացի, որ տենց բաներ չի եղել։ Ասեց՝ լավ, չի եղել, գնա։ Գնալուց հետո՝ 6-7-ի կողմերը եկան մեր խանութ։ Ձեռքերս ոլորելով՝ նստեցրել են մեքենան։ Սաղ ճանապարհին ծեծում էին։ Նրանցից մեկն ասաց, որ երբ իջեցնեն, ասֆալտին քարշ տալով տանեն։ Երեսս փակել էին կուրտկովս, չէի էլ տեսնում՝ ով է ասողը։ Ճանապարհին ծեծողներից մեկն ասում էր, թե բա՝ շատ պիտի՞ քեզ ման գանք։ Ասացի, որ ես այսօր ներկայացել եմ, ինչի՞ համար եք խփում կամ ինչի՞ համար եք տանում։ Նրանցից մեկն ասաց՝ ձենդ, արա։ Ծեծելով տարան մինչեւ քաղմաս։ Իջացրին, պառկացրին ասֆալտին, սկսեցին քաշ տալ։ Երկու հոգի ոտքերը դրել էին մեջքիս, մի 6-7 հոգով էլ խփում էին։ Հանեցին 4-րդ հարկ, մի 15-20 րոպե էլ այնտեղ ծեծեցին։ Հետո ասեցին, թե ջեբերիցդ հանի ինչ կա-չկա։ Հանել եմ, թե բա՝ դիր ջեբդ, գնա, թյուրիմացություն է եղել»,- մեզ հետ զրույցում պատմեց Մխիթար Հովհաննիսյանը։

Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, ինչու են ծեծի ենթարկել, տարել ոստիկանություն։ Հովհաննիսյանը մի բացատրություն ուներ՝ Դոն Պիպոյի հետ է կապված, եւ սա առաջին դեպքը չէ։

Նարինե ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930