Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի վճռով լրատվական կայքը հերքել է Արևիկ Անափիոսյանի վերաբերյալ զրպարտությունը

Ապրիլ 01,2022 09:37

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Արևիկ Անափիոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ավելի քան 2 տարի կլինի, որ սպասում եմ այս գրառումն անելուն։

Երկար-բարակ չեմ գրելու, որ ոչ ես հոգնեմ ու ոչ էլ դուք, բայց կասեմ՝ ինձ իսկապես լավ ճանաչողները գիտեն, որ անարդարության, քծնանքի, ստի, չարամտության ու նման բաների նկատմամբ հանդուրժողականությունս մոտ է զրոյի։

Ահա նման մի բան տեղի ունեցավ ինձ հետ, երբ 2 տարի առաջ տարբեր լրատվականներ սկսեցին իմ մասին ստահոդ բաներ գրել, և ես էլ, ոչ ավել, ոչ պակաս, որոշեցի արդարադատությունը վերականգնել դատական համակարգով։ Երկու տարի տևեց, 1000 ու մի ջուր հոսեց (այս պահին մանրամասները էական չեն), ու վերջը լրատվականը դատարանի վճռի հիման վրա հետևյալ դրույթը հրապարակեց.

«Հարկ ենք համարում մեր ընթերցողներին հայտնել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է քննվել թիվ ԵԴ/12100/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արևիկ Անափիոսյանի ընդդեմ Մեդիա Պլյուս ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հայցվորին փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Նշյալ գործով տևած երկարատև դատական գործընթացի արդյունքում Կողմերը որոշեցին կնքել հաշտության համաձայնություն, որի հիմքով Դատարանը որոշեց գործը կարճել /տե՛ս դատական գործը:

Այսպիսով, ելնելով Կողմերի միջև նախապես ձեռք բերված հաշտության համաձայնությունից, ստորև ներկայացնում ենք հերքման տեքստը.

«Ընկերությունը սույնով հավաստիացնում է, որ նշյալ Նյութերը լրատվական կայքի էջում տեղադրվել էին որպես ծանոթագրություն ընթերցողին՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հերքման տեքստի նախաբան, որի նպատակն էր ընթերցողին փոխանցել հերքող նյութի բովանդակությունն ու միտվածությունը, իսկ եթե ընթերցողները Նյութերը ընթերցելիս չեն ունեցել այդ ընկալումը կամ ունեցել են հակասական ընկալում, սույնով Պատասխանողը հայտնում է, որ այլ աղբյուրներից վերցրած և Նյութերում տեղ գտած շրջանառված տեղեկությունները չեն հանդիսանում լրատվականի կամ կոնկրետ նյութի հեղինակ լրագրողի սեփական կարծիքը և վերաբերմունքը Հայցվորի անձի նկատմամբ»։

Անսահման, ու դեռ մի բան էլ ավել, շնորհակալ եմ իմ փաստաբան Արարատ Անտոնյանին ու իր թիմին իրենց պրոֆեսիոնալիզմի, անհատակ համբերության, նվիրումի, բարեխղճության ու իմ հետ, իմ կողքին, իմ մեջքին կանգնած լինելու համար։ Հանրային, երևի, միայն այսքանն ասեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930