Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար՝ դատարանը ժամանակավորապես հանել է Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ ելքի սահմանափակումը․ «Ժողովուրդ»

Ապրիլ 01,2022 09:21

Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն լրացուցիչ քննություն է իրականացնում, եւ դեռ ավելին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետի մասով եւս մեկ քրեական գործ է քննվում, դատական համակարգը Գասպարյանին թույլ է տալիս լքել երկիրը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը լքել է երկիրը եւ գտնվում է Մոսկվայում: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին՝ Վ. Գասպարյանին վերաբերող գործով դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար նրա նկատմամբ ելքի սահմանափակումը ժամանակավորապես հանելու վերաբերյալ: Դատարանում միջնորդության քննարկման ընթացքում դատախազը առարկություն՝ անհամաձայնություն է հայտնել դրան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930