Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը տեսնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է վերախմբագրմամբ և ընտրողաբար գործածել, անցել է գործի. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 01,2022 09:09

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից 1 ամիս անց, երբ Ադրբեջանը խլում էր Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, գերեվարում ու գնդակահարում մեր զինծառայողներին, կրկին իշխանությունը ոչինչ չէր անում։

Մի քանի առիթով փորձել եմ հրապարակային ճշտել, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը այս 2 գյուղերի առնչությամբ, արդյո՞ք այն հայ-ադրբեջանական կամ հայ-ռուսական քննարկումների օրակարգում է այս գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը։

Այս գյուղերը, ինչպես Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու Քարագլխի լեռնաշղթան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շարունակեին մնալ հայկական վերահսկողության ներքո։

Ադրբեջանը տեսնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է վերախմբագրմամբ և ընտրողաբար գործածել, անցել է գործի։

Ադրբեջանը չի կանգնելու, գործելու է այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930