Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները, այս տարվա հունվար ամսվա արդյունքներով, նվազել են․ «Ժողովուրդ»

Ապրիլ 01,2022 08:45

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները, այս տարվա հունվար ամսվա արդյունքներով, նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար ամսին պանրի արտադրության ծավալները նվազել են 4.3, թթվասերինը՝ 10.7, մածունինը` 7.1, իսկ կաթնաշոռինը` 9.4 տոկոսով: Իսկ, ահա, կաթի արտադրության ծավալներն այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 21.5 տոկոսով պակասել են:

Մասնագետների խոսքերով՝ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է ոչ միայն կաթնատվության կրճատման, այլեւ անասնագլխաքանակի նվազման հետ: Բացի այս, նկատենք, որ Հայաստանը ներկրում է կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած: Այն հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930