Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը պետք է ունենա իմպերատիվ մանդատ

Ապրիլ 01,2022 10:00

Արդեն հայտնի է, որ Երեւանի հաջորդ քաղաքապետն է լինելու Տիգրան Ավինյանը: Իշխող կուսակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ՔՊ թեկնածուն նախկին փոխվարչապետն է: ՔՊ-ն այս ընտրություններում խնդիր չի ունենա:

Կանխատեսելի է, թե ինչպես է անցնելու ընտրապայքարը: Նրանք, ովքեր կհակադրվեն ՔՊ-ին, կորակվեն որպես «գող-ավազակներ», որոնք երեսուն տարի թալանել են Երեւանը, եւ այդ քարոզչական թեզը համոզիչ կլինի երեւանցիների առնվազն կեսի համար:

Նրանք, ովքեր ընտրողներին եւ Փաշինյանին քծնելու համար խիզախ եւ անհաշտ պայքար են մղելու վաղուց արդեն ասպարեզից հեռացած «թալանչիների» դեմ՝ կընկալվեն որպես ՔՊ-շտրիխ եւ դարձյալ հաջողություն չեն ունենա: Այսպիսով՝ լուրջ մրցակցություն չի սպասվում:

Տիգրան Ավինյանը նոր սերնդի, այսպես ասենք, տնտեսա-քաղաքական գործիչ է: Վերջին խորհրդարանական ընտրություններում նա չմտավ ՔՊ ցուցակ՝ ի նշան բողոքի, որ այդ ցուցակում է հայտնվել Խաչատուր Սուքիասյանը: Փաշինյանն այդ փուլում հին եւ փորձված գործարարին գերադասեց օլիգարխիայի «հետհեղափոխական ալիքի» ներկայացուցչից: Բայց հետագա ամիսներին այդ «թեթեւ հակասությունները» հարթվեցին, եւ վարչապետի հետ Ավինյանն արդեն ոչ մի խնդիր չունի:

Ինչպիսի քաղաքապետ նա կլինի՝ դժվար է ասել: Ես կողմ եմ, որ տեղական ինքնակառավարման դեպքում գործի իմպերատիվ մանդատը: Դա նշանակում է հետեւյալը. դիցուք քաղաքապետի թեկնածուն խոստում է տալիս, օրինակ, որ մեկ տարում ավարտին է հասցնելու Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցումը: Եթե մեկ տարուց դա տեղի չունենա՝ նա հրաժարական է տալիս: Պարզ է, որ Ավինյանը նման խոստում կտա՝ սակայն առանց ժամկետ նշելու: Եվ իր պաշտոնին կմնա, անկախ այն հանգամանքից, կկառուցվի այդ կայարանը, թե ոչ: Քանի որ չկա իմպերատիվ մանդատ, քանի դեռ քաղաքապետը միշտ հնարավորություն ունի ասելու «ներդրողներ ենք փնտրում», «ծրագրեր ենք մշակում» եւ այլն, գոյություն չունեն քաղաքապետի աշխատանքը գնահատելու օբյեկտիվ չափանիշներ:

Անձամբ ես Երեւանի քաղաքապետից սպասում եմ, որ ոչ մի «հուսահատության գազել» մայրաքաղաքում այլեւս չմնա: Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչից սկսվեց Հայկ Մարությանի «անկումը»: Իր, ըստ էության, վերջին PR ակցիայի ժամանակ նա նկարահանվել էր նոր ստացած ավտոբուսում եւ խոստացել, որ քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակների համար կլինի մեկ միասնական քարտ, իսկ հետագայում երեւանցիները նույն նպատակով կկարողանան օգտագործել նաեւ բանկային քարտը: Այդ գովազդային սյուժեն, չգիտես ինչու, առաջացրել էր վարչապետի վրդովմունքը, որից հետո հայտնվեց մի հոդված, որում Մարությանը մեղադրվում էր նախկինների հետ կասկածելի կապերի մեջ:

Բայց սրանք զուտ քաղաքական կրքեր են: Գործնական առումով մենք ոչ միայն չստացանք այդ միասնական քարտերը, այլեւ այն քարտերը, որոնք օգտագործում էինք միայն մետրոյի համար, այլեւս չեն լիցքավորում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Գործող չար գլոբալ ուժերի նպատակը’ դա ազգերի ապաազգայնացումն է եւ պետությունների ապապետականացումը, Հյուսիսի մանկլավիկների միջոցով դա փորձարկում են իրենց եղբոր վրա, դենացիֆիկացիայի անվան տակ ապազգայնացնում եղբոր ազգը, իսկ դեմիլիտարիզացիայով, այսինքն’ բանակի ոչնչացմամբ ապապետականացնում եղբոր պետությունը, էլ ի՞նչ պետություն առանց բանակի: Հետո մեր մի կաթիլ մեղրի օրինակով նույնն էլ կիրականացնեն Հյուսիսի պետության ու ազգի գլխին, հետո Եվրոպայի, հետո Արեւմուտքի ու Արեւելքի հետ եւ լիովին ապապետականացված ապաազգայնացված երկրագունդը կվերածեն բոմժերի ու զոմբիների մի կողմից եւ մեծահարուստ ընտրյալների մյուս կողմից տեսակների: Չար ուժերի ֆաշիստական էությունը այստեղ կերեւա’ նրանք զոմբիներին ու բոմժերին կսկսեն զանգվածաբար ոչնչացնել’ սկզբից կստերիլազցնեն տարբեր սրսկումներով, հետո ողջ մնացածներին իրար վրա քսի տալով, հետո սով ու վերջ: Ո՞րն է լուծումը’ բարի գլոբալ ուժերի միասնական նպատակներն ու գործողություններն են երաշխիքը, որ չար ուժերի հիվանդ ծրագրերը չեն իրականանա: Ֆաշիզմի հականիշը մարդասիրությունն է, հատկապես հասարակության հատակ գլորված բոմժերի ու զոմբիների նկատմամբ, այդ մարդասիրությունը պետք է լինի համակարգված, որն այսօրվա պետականաշինության հնացած տեխնոլոգիաները չեն կարող ապահովել, որից էլ օգտվում են չար ուժերը, բարի ուժերը պետք է առաջարկեն պետականաշինության եւ ազգի զարգացման նոր ժամանակակից եւ արդյունավետ տեխնոլոգիաներ, որը կապացուցի, որ նույնիսկ բոմժն ու զոմբին նոր տեխնալոգիաներով կարող են եկամտաբեր լինել ազգի ու պետության համար, քան եթե նրանց ուտիլիզացնել, ինչպես չար ուժերն են ուզում, որովհետեւ նրանց վրա ծախսերն ավելի շատ են, քան օգուտները: Չարը կհաղթի բարուն, եթե կարողացավ բարուն չարացնել, իսկ չարի հողում չարն անպարտելի է: Բարին կհաղթի չարին, եթե կարողացավ չարին բարիացնել, իսկ բարու հողում բարին անպարտելի է: Երբ ուժերն իրար հավասար են, արդյունքը խաղաղությունն է, որը շատ անկայուն է, դրա համար ձգտել խաղաղության կարելի է, երբ պարտված ես, բայց դա վերջնական լուծումը չի, դու պետք է հաղթես, հակառակ դեպքում պարտվելու ես, հաղթանակն ու պարտությունն են կայուն վիճակները: Մենք հայերով միանշանակ մարդասեր ենք եւ բարի ուժն ենք ներկայացնում: Երկրագնդի բարի ուժեր, միացե՛ք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930