Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցագորգը տրամադրվում է հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են յոթ ըմբիշներ: Այսօր երեկոյան կայացած վիճակահանությունը որոշել է մեր տղաների մրցակիցներին. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան-Կորյուն Սահրադյան (Ուկրաինա), 60 կգ՝ Աբդոլմոհամմադ Պապի (Գերմանիա)-Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան-Լեհաստան-Լատվիա զույգի հաղթող, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան-Ստեֆան Կլեմենտ (Ֆրանսիա), 77 կգ՝ Մալխաս Ամոյան-Մանտաս Կազիմիերաս Սինկեւիչյուս (Լիտվա), 82 կգ՝ Կարապետ Չալյան-Միխայիլ Բրադու (Մոլդովա), 130 կգ՝ Դավիթ Օվասապյան-Ռաֆալ Անջեյ Կրաեւսկի (Լեհաստան):
Մրցումային առաջին օրը մեր հավաքականից պայքարի մեջ կներգրավվեն 55, 63,77,130 կգ քաշայինները:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ պայքարն արդեն ավարտած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Հայաստանի առաջին ազատ ոճային ըմբիշն է, որ դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ