Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Լենա Նանուշյանը թվերով «զինված» եկել էր ԱԺ․ «Ամեն 5-րդ անչափահասը նարգիլե է ծխել»

Մարտ 31,2022 23:23

«Հակածխախոտային քաղաքականությունն ուղղված է ոչ միայն ավանդական սիգարետներին եւ էլեկտրոնային սիգարետներին, այլեւ մյուս տեսակներին։ Նարգիլեն պակաս վնասակար չէ։ Հաճախ շատերի մոտ թյուրըմբռնում կա, թե նարգիլեն պակաս վնասակար  է կամ առհասարակ անվնաս»,-ԱԺ-ում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ այսօր հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Հիշեցնենք, որ մարտի 15-ից հանրային սննդի փակ եւ բաց վայրերում արգելվել է ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, փոխարինիչների օգտագործումը․ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր նարգիլե-ակումբների տնօրենները խորհրդարանում էին՝ աշխատանքային քննարկման մասնակցելու։

«Նարգիլեն լրացուցիչ այլ հիվանդություններ է առաջացնում, օրինակ՝ միզապարկի քաղցկեղ»,-շեշտեց Լենա Նանուշյանը։ Քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը բարձրաձայնել էր, որ ահազանգով գնացել է նարգիլե-ակումբ, որովհետեւ այնտեղ դեռահասներ են եղել ու օգտվել։ Լենա Նանուշյանը սա հաստատեց։ Ի դեպ, նա վիճակագրությամբ «զինված» էր եկել ու նարգիլե-ակումբների տնօրեններին ցույց տվեց երեխաների առողջության ինստիտուտի ուսումնասիրությունը, ըստ որի՝ վերջին մեկ ամսում ամեն 5-րդ անչափահասը նարգիլե է ծխել ակումբում։

Փոխնախարարն անդրադարձավ նաեւ ՌԴ-ից վերադարձած, այստեղ նարգիլե ակումբ բացած եւ փաստի առաջ կանգնած գործարարի հայտարարությանը՝ նշելով, որ այս պահին ՌԴ-ում նարգիլեն արգելված է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ու դժվար է հավատալ, որ ՌԴ-ից եկած գործարարն այդ մասին չգիտի։

Հավելենք, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ամփոփելով քննարկումը, հորդորել է մասնակիցներին ներկայացնել առաջարկներ եւ դրանք քննարկելու ու լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031