«2 անգամ ծնողների պահանջով գնացել եմ կալյան-ակումբ, որպեսզի խնդրեմ, որ անչափահասներին թույլ չտան։ Թույլ են տվել»,-ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ այսօր դիմելով նարգիլե-ակումբների տնօրեններին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Նարգիլե-գործարար համագործակցության միություն» հ/կ նախագահ, նարգիլե-ակումբի սեփականատեր Փանոսյան Ժորան արձագանքեց՝ վատ երեւույթ է․ «Մեր միությունից դուրս այլ կետեր կարող են լինել, որտեղ նարգիլե է մատուցվում։ Մեր միության անդամները պարտավորվել են օրենքը պահպանել»։
Հիշեցնենք, որ մարտի 15-ից հանրային սննդի փակ եւ բաց վայրերում արգելվել է ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, փոխարինիչների օգտագործումը․ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր նարգիլե-ակումբների տնօրենները խորհրդարանում էին՝ աշխատանքային քննարկման մասնակցելու։
Ժորա Փանոսյանը հավելեց՝ օրենքի վերաբերյալ իրենց առաջարկների մեջ մտնում է նաեւ այն, որ անչափահասների մուտքը նարգիլե-ակումբներ արգելված է լինելու․ «Եթե օրենքով արգելված է անչափահասին ծխախոտ կամ նարգիլե վաճառել, ապա մենք, որպես առողջությանը վնասող տարածք, կարգելենք անչափահասների մուտքը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ