Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ է ամեն ինչ տալ, տալուց էլ վեր է կենում ասում` Ադրբեջանը սենց բաներ է ուզում». Արտակ Զաքարյան «Ա1+»

Մարտ 31,2022 22:22

«Կան հարցեր, որոնց մասին էսօր ենք մենք իմանում կառավարության նիստում Նիկոլի ելույթից»։

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով, այսօր կառավարության նիստին վարչապետի հայտարարությունից պարզ է դարձել, որ Հայաստանը այնուամենայնիվ պատրաստվում է միջանցք տալ Ադրբեջանին։

«Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Լաչինի միջանցքը, որը իրավաքաղաքական հիմք ունի, չի կարող համարժեք լինել այն ճանապարհին, որը  Հայաստանի իշխանությունները պատրաստվում են տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային»,-այսպես է մեկնաբանում վարչապետի խոսքերը  Արտակ Զաքարյանը։

«Էսօր մեկ բառ լսեցի՞ք Հայաստանի  օկուպացված տարածքների մասին կառավարության նիստում, էդ երկար-բարակ տարբեր թեմաների շուրջ»․հարցադրում է անում Արտակ Զաքարյանը։

«Ես էսօր տեսնում եմ շատ ավելի խորը գնացող պրոցեսներ, որ Ադրբեջանը դա կարող է կիրառել։ Թույլ տվեք դա չասել»․ նշում  է Արտակ Զաքարյանը:

Ի վերջո, աշխարհը նայում է դու գնում ես խաղաղության, պատրաստ ես ամեն ինչ տալ դրա դիմաց, դե գնա տուր։ Տալուց էլ վեր ա կենում ասում ա՝ գիտեք, Ադրբեջանը սենց բաներ ա ուզում, բա ուզելու է։ Ավելին է ուզելու։ Վաղը մյուս օրը ասելու է Երեւանը անվանակոչեք Էրիվան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031