Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն էր, սակայն թատերարվեստի սիրահարներն իրենց ամեն օրն են ապրում թատրոնով և գործում հանուն դրա:
Այսօր Երևանի Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոցում «Արտույտ» մանկապատանեական թատերախումբը ներկայացրեց բեմադրիչ Մարիա Գասպարյանի «Իսկ գուցե նա Մոցարտ է» ներկայացումը, որը նվիրված է հայ մեծ արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը։
Նշենք, որ «Արտույտ» թատերախումբը անցած տարիների ընթացքում հասցրել է մասնակցել տարբեր մանկապատանեական փառատոնների: Պատասխանատուների խոսքով՝ այն կկրի շարունակական բնույթ: