Լրահոս
Օրվա լրահոսը

«Մյուսը մենք ենք, հայտարարված է, թե ՀՀ-ում ովքեր են լինելու դենացիֆիկացվողները եւ ովքեր են անելու դենացիֆիկացիան»․Գարեգին Չուգասզյան

Մարտ 31,2022 19:45

«Այն թվացյալ չեզոքությունը, որով այսօր ՀՀ ղեկավարությունը հանդես է գալիս, նաեւ քաղհասարակության զգալի հատվածը չեզոքության դիրքերից է հանդես գալիս,  մի փոքր բարդություն է ստեղծում, որովհետեւ մի կողմից մենք տեսնում ենք ռուսական կայսրությունը նահանջում է, սա ակնհայտ փաստ է․ այն, ինչ Արցախում տեսանք օրերս,  դրա վառ ապացույցն է։ Զուգահեռաբար ակնհայտ է թուրքական ֆանտոմային, թուրանական ինքնության գրոհը, դա էլ է փաստ։ Ունենք փաստ, որ լատինական այբուբենի (նկատի ունի Z-ը, որը ռուսական ռազմաատեխնիկայի վրա է պատկերված․ Ն․Բ․) երկրպագող զանգված գոյություն ունի»,-այսօր այս մասին ասաց Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը՝ «Հայաստանը ճամփաբաժանին. ինքնիշխանության եւ ինքնության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով հրավիրված քննարկման ժամանակ։ Քննարկումից հետո մասնակիցները հայտարարություն են տարածելու, մինչ այդ, նրանք քննարկում են հայտարարության տեքստը։

Գարեգին Չուգասզյանը անդրադառնալով ներկա իրավիճակին, նշեց․«Ունենք  Թաթարստան երազող ինչ-որ «քաղաքակիրթ» տարբերակ մտնելու Ռուսաստան, որը ընդամենը հետաձգված ուրվական ունի քաղաքացիական պատերազմի, որովհետեւ այդ պատկերացնելը, նշանակում է դենացիֆիկացված Հայաստան տեսնել, որի հայտարարությունը լսել ենք, Ուկրաինայի համար արվել է, մյուսը մենք ենք եւ հայտարարված է, թե ովքեր են անելու այդ դենացիֆիկացիան, Հայաստանում ովքեր են լինելու դենացիֆիկացվողները։ Այսինքն, մենք ունենք հետաձգված քաղաքացիական պատերազմ Հայաստանում, ուրիշ տեսակի Թաթարստան պատկերացնել հնարավոր չէ։ Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն կրճատում է ՀՀ –ին հատկացվող ֆինանսական աջակցությունը, սա վերաբերմունք է մեր նկատմամբ։  Դա մեզ պիտի շատ զգաստացնի, որովհետեւ գալիք արտակարգ տնտեսական մղձավանջը, որը էլի ուրվականը երեւում է՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետեւանքները երկու-երեք ամսից շատ սուր է զգացվելու,  դրա ալիքը ավելի սուր ձեւով Հայաստանում է զգացվելու։ Տնտեսական մղձավանջի հեռապատկեր ունենք, բայց դա ի տարբերություն 90-ականների, տարբերվելու, ավելի վատ վիճակում ենք լինելու, երանի ենք տալու այդ մութ ու ցուրտ տարիներին, եթե մենք չգիտակցենք , որ այս չեզոքությունն ի վերջո տանում է դրան»։

Չուգասզյանի կարծիքով՝ ինքնիշխանության համար տեղ է բացվել, եթե առաջ դրա գիտակցումը շատ չկար, հիմա դրա տեղը բացվում է, մարդիկ սկսում են գիտակցել, թե  դա ինչ է․«Սպառնալիքները նաեւ հնարավորություններ են ստեղծում, որ մենք հատակից կպնելով բարձրանանք մի ուրիշ տեղ, որ չենք բարձրացել այս երեսուն տարիների ընթացքում։

․․․Այն իրավիճակը, որում հայտնվել ենք,  դա ինքնապաշտպանության բնազդի արթնացման համար արտակարգ իրավիճակի տրամաբանությունն է ենթադրում, սա  չի ենթադրում սովորական վիճակ։ Արտակարգ իրավիճակի տրամաբանությամբ առաջնորդվող առաջնորդներ են պետք, որոնք համերաշխության դաշտի վրա կկարողանան ծնել հավասարակշռված արտաքին հարաբերություններ ստեղծելու, վարելու կարողությունը, ինչը չենք  տեսնում իշխանության մեջ։ Ազգն իր մեջից պետք է կարողանա ծնել այդ հարաբերությունները վարողին, որը հավասարապես արտահայտվում է այսօր Արցախում միջազգային խաղաղապահների պահանջով, որովհետեւ մենք տեսնում ենք ռուս «խաղաղապահ «կոչվածները» ոչ մի բան էլ այնտեղ չեն ապահովում։ Դա չի նշանակում, որ մեր ժողովուրդը չպետք է ինքնապաշտպանությամբ զբաղվի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031