Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ծխախոտ ներմուծող գործարարներին աջակցելու և ստեղծված իրավիճակում պետական բյուջե ակնկալվող հարկերի վճարման ապահովման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 20 և ԱՏԳ ԱԱ 2404 11 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ (սիգարներ, տաքացվող ծխախոտային արտադրանք) 2022 թ․-ի ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը չի կիրառվի ծխախոտային արտադրատեսակների տուփերի վրա տեխնիկական կանոնակարգով սահմանված, հայերեն լեզվով պարտադիր մակնշման պահանջը, եթե տվյալ ծխախոտային արտադրատեսակներ արտադրողի և (կամ) դրանց դիստրիբյուտորների կողմից ՀՀ ներմուծումն իրականացվել է 2021 թ․ հունվարի 1-ից մինչև 2022 թ․ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն